ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Գիտպետկոմի նախագահի հանդիպումները՝ Ճապոնիայում

Գիտպետկոմի նախագահի հանդիպումները՝ Ճապոնիայում
16.10.2013 | 11:24

Հոկտեմբերի 5-8-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը Ճապոնիայի Կիոտո քաղաքում մասնակցել է «Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» (STS) ֆորումի աշխատանքներին:

2004 թվականից կազմակերպվող ամենամյա ֆորումին, որը հայտնի է որպես բնագավառի առաջատար փորձագետների և գործարար աշխարհի ներկայացուցիչների երկխոսության հարթակ, մասնակցել են շուրջ 100 երկրներից մոտ 1000 ներկայացուցիչներ: Ֆորումի ընթացքում քննարկվել են հարցեր՝ նվիրված գիտությանը և նորարարություններին, տեղեկատվական տեխնոլոգիաներին, գիտատեխնիկական ոլորտում դիվանագիտությանը և միջազգային համագործակցությանը, 21-րդ դարում համալսարանների դերին ու նշանակությանը, համաշխարհային առողջապահությանը, մտավոր սեփականության պաշտպանությանը և այլն:

Ֆորումի շրջանակներում գիտության պետական կոմիտեի նախագահը հանդիպում է ունեցել «ՌՈՍՆԱՆՈ» ԲԲԸ կառավարման նախագահ Ա. Չուբայսի հետ: Քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում իրականացված նորարարական ծրագրերի տնտեսության մեջ ներդրման նպատակով ֆինանսավորման հնարավորությունը:

ԳՊԿ նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Ճապոնիայի կրթության և տեխնոլոգիաների նախարարի, Կրթության և գիտության գործակալության նախագահի և այլոց հետ:

Դիտվել է՝ 2930

Մեկնաբանություններ